Մի անմեղ հարց՝ «Իմ քայլը» դաշինքն ի՞նչ ուժերից է բաղկացած։ Հա, մեկը Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիրն» է, բա մյուսը կամ մյուսնե՞րը։ Վիզս կտրեմ, հայաստանցիների 99,00000009 տոկոսը գաղափար չունի, թե ում հետ է դաշինք կնքել այն ուժը, որը ղռռալեն մտնելու է խորհրդարան դեկտեմբերի 9-ին։ Այսինքն՝ թքած ունենք, թե ում հետ է որոշել համագործակցել «Քաղաքացիական պայմանագիրը», ինչո՞ւ է որոշել համագործակցել, ինչո՞ւ է հենց այդ ուժին ընտրել որպես դաշնակից, ովքե՞ր են այդ դաշնակիցները, ի՞նչ գաղափարախոսություն ունեն, ինչո՞ւ ենք ուզում նրանց բերել խորհրդարան։ Մի հատ անուն տվեք։ Կներեք, սա է մեր հասարակության այսօրվա վիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել