Ցավոք, մեզանից հեռացավ հայկական սպորտի ամենավառ մեծություններից մեկը, մարդ, ով մի քանի տասնամյակ շարունակում էր կուռք մնալ ամենատարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար։ Տասնյակ հազարավոր երեխաներ և պատանիներ սկսել են զբաղվել սպորտով՝ ցանկանալով նմանվել Յուրի Վարդանյանին։ 

20-րդ դարի լավագույն ծանրորդներից մեկը, բազմաթիվ համաշխարհային ռեկորդների հեղինակ, Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։ Մարդ, ով ազատ մուտք ուներ ԽՍՀՄ քաղաքական ղեկավարների մոտ, ընդունված և սպասված էր ամենատարբեր բնագավառների լավագույն ներկայացուցիչների կողմից, ճանաչված էր ամբողջ աշխարհում։ Մարդ, ում մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել... 

Անչափ շատ կարելի է խոսել Յուրի Վարդանյան մարզիկի մասին։ Եվ դեռ շատ է խոսվելու։
Հանգչիր խաղաղությամբ, ԼԵԳԵՆԴ։Image may contain: 1 person, smilingImage may contain: 1 person, smiling, child, close-up and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել