Նիկոլին մոտ կանգնած մարդկանց 60 տոկոսը Նիկոլի «մեջքից ա խփում», ու իմ համար դա անշնորհակալության գագաթնակետն ա։ 

Այ ախպեր, էդ մարդը ձեզ եսիմ որտեղերքից բերել ա, սարքել ա պաշտոնավոր ու նորմալ մարդկային կյանքի է հարմարեցնում, բայց դուք առանց մի պահ մտածելու էդ մարդուն անընդհատ փոսն եք քցում։ 

Ամենավառ օրինակներից մեկը՝ Ավինյանի աշխատակազմի ղեկավարի պռոծիվ քշելը։ Իհարկե, ղեկավարն ասումա, որ նկատողություն արելա վարորդին ու այս քայլի համար հիմնավորում (պիտի ասեմ, որ մարդը ասում ա, որ ինքը, մեկ ա, սխալ ա), բայց դե սա մանրուք ա, որը կարա մի ժամում մեծ վնաս հասցնի հենց նույն Փաշինյանի վարկանիշին կամ ձեր թիմի վարկանիշին։ 

Երկրորդը, օրինակ, առողջապահության նախարարի նշանակումը։ Նախ՝ էն, որ նա շարունակում է իր ծանոթ-բարեկամներին պաշտոններ բաժանել (որի մասին ահազանգում է մամուլը), ու մեկ էլ, որ իրա նշանակածներն իրենց Աստծու տեղ են դրել ու Նիկոլից0 ավելի կարող են իրենց պատկերացնում։ 

Հիմա առողջապահության նախարարի հընգերը մի կարևոր միջոցառման ժամանակ իրան պահելա 16 տարեկանի նման ու ասել ա, որ ինքը նախարարի մարդն ա ու պրոբլեմ չունի (կոնկրետ չեմ ցիտում)։

Տղերք, աղջիկներ, ինչքա՞ն կարա էդ մարդը ձեզ փրկի, դուք իրան վատություն անեք, ինչքա՞ն։
Իմ համար վսյո ռավնոյա, բայց եթե սենց շարունակեք, վերջում գնալու եք այն նույն տեղը, որտեղից եկել եք, այն է՝ գրանտների աշխարհ․․․ 

Մի արեք, պարզապես մի արեք ու ոչ թե Նիկոլի, այլ ձեր և ձեր ընտանիքների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել