Այսօր համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2018 Գլոբալ մրցունակության ինդեքսը, և Հայաստանը 100 հնարավորից 60 միավորով զբաղեցրել է 70-րդ տեղը 140 երկրների շարքում՝ երկու կետով բարելավելով նախորդ տարվա իր դիրքը։ Ադրբեջանը ևս ունի 60 միավոր, Վրաստանը՝ 61 միավոր, բայց հատկանշական է, որ Հայաստանը, ունենալով ավելի փոքր ներքին շուկա և մակրոտնտեսական ռեսուրսներ, զգալիորեն գերազանցում է հարևաններին մարդկային ռեսուրսների (հիմնականում առողջության) որակով․ այս ուղղությամբ այն ընդհանրապես ԱՊՀ բոլոր երկրների առաջատարն է։ Հայաստանը նաև անցած տարվա ընթացքում առաջընթաց է գրանցել 12 չափվող ուղղություններից 11-ի մասով։ Իհարկե, դեռ չենք անցել Շվեյցարիային ու Սինգապուրին, բայց, փաստորեն, գտնվում ենք ճիշտ ուղու վրա, հիմա էլ բոլոր հնարավորություններն ունենք ավելի արագ շարժվելու։ 

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել