Խիստ տարօրինակ էր, որ, մեծ աղմուկը անտեսելով, առողջապահության նախարարությունը որևէ կերպ չանդրադարձավ հանքարդյունաբերության ակտիվ զարգացման արդյունքում բնակչության առողջությանը պատճառվող իրական կամ պոտենցիալ վնասին: Այդ վնասի մասին փաստեր առկա են ապացուցողական բժշկության ցանկացած շտեմարանում: 

Փաստորեն, այդ անդրադարձի բացակայությունը պայմանավորված է շահերի բախումով, քանի որ նախարարի հայրը փորձագետ է աշխատում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունում և նույնիսկ իրեն թույլ է տալիս ոչ կոռեկտ արտահայտություններ անել բնապահպանների հետ քննարկումների ժամանակ:

Սա կոռուպցիոն ռիսկի հստակ դրսևորում է:

Բնակչության առողջությանը հասցվող վնասը հետազոտելու և բացառելու փոխարեն առողջապահության նախարարությունn իր ռեսուրսներn ուղղում է թերի հետազոտված պատվաստանյութերը գովազդելու և ծխախոտ արտադրող տեղական ընկերության շահերի լոբբինգի ուղղությամբ:

Կոչ եմ անում բնապահպաններին, լրագրողներին և այլ շահագրգիռ կողմերին պաշտոնական նամակով դիմել առողջապահության նախարարություն` պահանջելով ռիսկերի գնահատման մասին զեկույց և պաշտոնական դիրքորոշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել