Սա հերթական երևույթն է, որին անդրադարձ եմ կատարել, և այժմ դա փաստերով ամրապնդվում է:

Ոչ կոմպետենտ նշանակումները դարձել են ՀՀ առողջապահության նախարարության գործելաոճ, և հիմա ժողովուրդն ականատես է արդարացումների գործընթացին: Տարիներ շարունակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի 1600 անձից բաղկացած կոլեկտիվը աշխատել է, և այս դեպքի նման բացթողում, որի հետևանքով մահ գրանցվի, չի եղել:

Հստակ բացատրության փոխարեն ժողովրդին ասվում է․ «Դուք պատկերացնո՞ւմ եք` 1600 աշխատողների գործողությունների մասին նախապես տնօրենը իմանա», և փաստորեն, կարելի է ենթադրել, որ 1600 աշխատողները կարող են պլանավորել և անել ցանկացած բան, իսկ տնօրենը չի իմանա, որովհետև դա «հնարավոր չէ»...

Պարզ է, որ նշանակողը պետք է փորձի որևէ պատճառ գտնել իր կողմից պաշտոնների բաշխումն արդարացված ներկայացնելու համար, բայց այդ արդարացումները չպետք է մարդու կյանքի գնով լինեն...

Եզրակացությունները թողնում եմ ձեզ։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել