Կոլումբիայում կինը և նրա սիրեկանը հյուրանոց գնալու համար տաքսի են պատվիրել, իսկ մեքենայի վարորդը, պարզվել է, կնոջ ամուսինն է եղել՝ գրում է El Espectador-ը։

Յեմի անունով կինը և նրա սիրեկանը՝ Հեսուսը, իրենց սիրավեպը թաքցրել են մոտ 1 տարի՝ մինչև այն պահը, երբ կնոջ ամուսինը անսպասելիորեն բացահայտել է նրանց կապը։ Կինը չի իմացել, որ իր ամուսինը որպես լրացուցիչ գործ տաքսի է վարում՝ օգտագործելով Uber-ում Լեոնարդո անունով ընկերոջ հաշիվը և ավտոմեքենան։ Մինչև տաքսու ժամանելը սիրեկանները մանրամասն ուսումնասիրել են Լեոնարդոյի հաշիվը և համոզվել, որ իրենցից ոչ մեկը ծանոթ չէ նրան։

Ամուսինները միմյանց ճանաչել են այն ժամանակ, երբ կինը և նրա սիրեկանը տաքսի են նստել։ Հետագա իրադարձությունների մասին վարկածները տարբերվում են միմյանցից։ Ոմանք գրում են, որ զույգին հաջողվել է փախչել մոլեգնած ամուսնուց, իսկ մյուսները պնդում են, որ Յեմին և նրա ամուսինը դուրս են եկել ավտոմեքենայից և ուժեղ վիճաբանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել