Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում ուրբաթ երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով ցունամի է առաջացել: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի երկրաֆիզիկայի գործակալության տվյալները:

Հայտարարությանը զուգահեռ համացանցում տեսանյութ է տարածվել, որում պատկերվում է, թե ինչպես է հսկա ալիքը հարվածում քաղաքին: 

Երկրաշարժին հաջորդած երկու մետր բարձրության ալիքը հարվածել է Պալու շրջանին, սակայն տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ալիքներն արդեն նահանջել են: Հնարավոր զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:

Այսօր՝ ավելի վաղ, 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Սուլավեսի կղզում, որից հետո օդերևութաբանները ցունամիի նախազգուշացում էին տվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել