Ի սկզբանե խնդրում եմ՝ որը սուտ լինի, ճպցրեք երեսիս։

Ինչպես ՀՀԿ-ում, ՔՊ-ում էլ է մի մարդ որոշում, թե ով է լինելու թեկնածուն, ու ինչպես ՀՀԿ-ում, այնպես էլ ՔՊ-ում հայտարարում են, որ սա միաձայն որոշում էր, ու հարցա առաջանում. լավ, գոնե երկրորդ թեկնածու չկա՞ր, որ բոլորը դեմ քվեարկեին։

Երկրորդ՝ էն օրն էլ Մակունցը ՔՊ մտավ ու հայտարարեց, թե դա անում է ոչ թե պարտադրված, այլ նրա համար, որ նա համակրում է ՔՊ կուսակցության գաղափարախոսությունը, բայց ինչպես ՀՀԿ-ում, ՔՊ-ում նույնպես չկա գաղափարախոսություն։

ՔՊ-ի ավագանու ցուցակը նմանա ՀՀԿ-ի ավագանու/ ԱԺ ցուցակների, որտեղ դաժե որ շատ խորանաս, կարաս նույն մարդուն գտնես։

ՔՊ-ի կառավարությունը ՀՀԿ բոլոր կառավարությունների նմանա, մենակ խոսումա, ու ոչ մի գործ։

ՔՊ-ականի յուրաքանչյուր սխալ ու բլթոց, ինչպես նախկինում (ՀՀԿ-ի դեպքում) ՔՊ-ականների կողմից արագ լղոզվումա կամ սղցվում։

Քանի որ Սաշիկին հեսա կմեջբերեք, ասեմ, որ ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանի եղբայրն է, բայց ես վստահ եմ, որ 190 հոգին էլ միաձայն դա են ցանկացել ։)))

Մնաց՝ ԱԺ ընտրություններից առաջ էլ ասենք՝ Արարատ Միրզոյանը հելնի ասի՝ Նիկոլը մեր անփոխարինելի վարչապետի թեկնածուն է, ու նրա նման երկրորդը չկա ողջ կուսակցությունում և վերջ ։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել