Երբ ուսումնասիրում ես համաշխարհային պատմությունը, հասկանում ես, որ պատմության ընթացքում յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր յուրահատկությունները և յուրովի հետաքրքրությունը: Մարդկության պատմության ժամանակաընթացքում բավականին հետաքրքիր մի շրջան էր Միջնադարյան Եվրոպայի պատմության ժամանակաշրջանը, ժամանակաշրջան, երբ Եվրոպան կրոնական հալածանքների մի հսկա թատերաբեմ էր, ժամանակաշրջան, երբ գիտական միտքը բախվում էր կամ հալածվում խավարամիտ միջնադարյան կաթոլիկ եկեղեցու ու նրա կողմից ստեղծված սուրբ ինկվիզիցիայի կողմից: Ընդհանրապես, ինկվիզիցիան այդ ժամանակվա Եվրոպայի ամենաասարսափելի երևույթներից էր: Դա, փաստացի, «հերետիկոսական մեղսագործությունների հետաքննության սուրբ բաժինն էր»: Ինկվիզիցիան, որը ստեղծվել էր կաթոլիկ եկեղեցու կողմից 1200-ականներին, հետագայում իր լայն տարածումը գտավ Իսպանիայում: Հատկանշական էր այն, որ իսպանական ինկվիզիցիան պայքարում էր ոչ միայն եկեղեցու տեսակետները չընդունողների կամ հերետիկոսների դեմ, այլև հրեաների: Միջնադարյան Եվրոպայում հրեաները զգալիորեն հալածվում էին Իսպանիայում: Իսպանական իկվիզիցիայի և, ընդհանրապես, ինկվիզիցիայի ողջ շրջանի ամենահայտնի դեմքերից մեկն իսպանացի հոգևորական և դահիճ Թոմաս Տորկվեմադան էր (1420-1498թթ.): Տորկվեմադան դասական դահիճ էր, և պատահական չէ, որ համարվում էր մեծն ինկվիզիտոր: Նա անձամբ էր մշակում ինկվիզիցիայի օրենսգիրքը դատերի և պատիժների արարողակարգը և անցկացումը: Տորկվեմադան հսկայական ազդեցություն ուներ իշխանական արքունիքում և նաև ամբողջ Իսպանիայում: Հերետիկոսության և հրեաների դեմ պայքարի համար նա չէր խորշում դիմել բանտային խոշտանգումների մեթոդին կամ պարզապես հրապարակային մահապատիժներին` մարդկանց խարույկի վրա այրելու տեսքով: Տորկվեմադայի ազդեցությունն այն աստիճան ուժեղ էր, որ անգամ իսպանական ինկվիզիցիայի անմարդկային մեթոդաբանությունից բողոքող Սիքստ 4-րդ պապը չէր կարողանում սաստել նրան: Տորկվեմադայի գործունեության արդյունքում 1400-ականներին տասնյակ հազարավորներն էին այրվել իսպանական քաղաքների հրապարակներում....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել