Երկար ստատուս այն մասին, թե ինչի ես վաղը չեմ գնալու հրապարակ։

Ու չեմ գնալու նրա համար, որ Նիկոլին չեմ սիրում կամ սիրում եմ ու, վաբշե, ես տղա հալով չեմ կարա զգացմունք ունենամ Նիկոլի հանդեպ։

Ես վաղը հրապարակ չեմ գնալու, քանի որ 100 օրվա ընթացքում մի հատիկ ծառայողական մեքենա չկրճատվեց։
Ես չեմ գնալու հրապարակ, քանի որ ոչ մի հատիկ ախրանիկ չկրճատվեց վարչապետի մոտ։

Ես չեմ գնալու հրապարակ, որովհետև, Փաշինյանը երբ տեղա գնում, էլի սաղ ավտոները հանվում են, Փաշինյանի շարասյունը միլիոնի տակ անցնումա (տատուս արև, աչքովս եմ տեսել Սևանի տռաս) ու շարասյան 78 տոկոսը պետական ջպեր են, որոնք 100 կմ-ին 25-30 լիտր պետական բենզին են ծախսում։

Չեմ գնալու հրապարակ, քանի որ հրապարակում սաղ ավտոները հանում են, առավոտ 7-ից մարդկանց նեղություն են տալիս, թե ինչա վարչապետնա գալու։

Ես չեմ գնալու հրապարակ, քանի որ փոխվարչապետի պետական պադավատը Սայաթ-Նովայի վրա դվայնոյ հոծ գիծա կտրում ու ֆռում։

Ես չեմ գնալու հրապարակ, քանի որ 100 օրում ՀՀ ամենաաղքատ կուսակցությունը ՀՀ բոլոր մարզերում ու Երևանում ամենաթանկ մասերում մեծ գրասենյակներա ունենում ու թազա կահույք առնում։

Ես չեմ գնալու հրապարակ, քանի որ հիմա ամեն ինչ թանկա, քան երեկ։

Ես չեմ գնալու հրապարակ, քանի որ Սերժի ախպորը պատկանող (ըստ Նիկոլենց) արագաչափերի բիզնեսը էլի գործումա էն պայմանագրով, որով գործում էր Սերժի վախտով։

Չեմ գնալու հրապարակ, քանի որ ոստիկանին շան տեղ չդնելով պետական պահպանվող Հանրային ռադիոյի տարածք մտած մարդն ազատության մեջա, իսկ սեփական զինվորներին կառավարել չիմացող մարդն ավելի բարձր պաշտոնիա դրվում, իսկ էդ զինվորներին ոչ մի բան։
Չեմ գնալու հրապարակ, քանի որ գոմիկը էս երկրում ինչ ուզըմ, անումա։

Շատ կան սենց պատճառներ, որոնք իրականում մանրուք կթվան, բայց ուզում եմ հիշեցնել, որ վաղը հրապարակում հավաքվածներն այդ մանրուքներն են միշտ հիմք բերել ու խոստացել վերացնել։

Կոխեք աչքս 42 միլիարդ դրամը, տո մի էդքան էլ իմ կողմից ավելացնեմ, վսյո՞, պրծա՞վ, բա դրանից հետո՞, էդ փողով ի՞նչ եք անելու։ Ավելին ասեմ՝ էդ փողը բյուջեի համար, էնա, որ Սևանը սաղ ջուրը տանես-թափես Սև ծով։ Այ էդ էֆեկտը պատկերացրեք ու հիշեք, թե էն խախտումները վերացնելուց 13 միլիարդը ոնց հարամվեց։

Կասեք՝ լավ բաները չեմ ասում, չէ՞։ Հա, չեմ ասում, քանի որ էնքան եք ասում, որ պերեբորա, լավ բաները ուրանալ չի կարելի, իհարկե, բայց ես էսօր ասեցի նաև փաստացի լավ բաներին հակադարձող փաստացի վատ բաները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել