Ինտիմ մտերմությունը առաջին կամ երկրորդ հանդիպմանը հիմա սովորական բան է դարձել: Աղջիկները նախ թույլ են տալիս տղամարդուն դառնալ մտերիմ ֆիզիկապես, հետո սկսում ճանաչել նրան որպես մարդ: Սակայն կա մի պարզ ճշմարտություն, եթե տղամարդը չի զանգահարում, ուրեմն նա կամ ուղղակի սիրահարված չէ կամ մանիպուլյացիա է անում կամ խենթ է:

Արդարացումներ հարկավոր չէ փնտրել, քանի որ խելացի աղջկա համար դա հարաբերությունների ավարտ է, իսկ հիմարի համար՝ սիրո սկիզբ: Որքան հաճախ դուք նրան ներեք ամեն բան, այնքան կորցնելու եք ձեր հանդեպ հարգանքը: Նա ամեն անգամ հայտնվելու է , արդարացում է գտնելու ու ստանալու ներում ու դա սխալ է: Պետք է հասկանալ, որ նա ուղղակի չի ցանկանում զանգահարել, այլ ոչ թե երկար է մնացել աշխատավայրում կամ նման մի բան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել