Դուշամբեի հիվանդանոցներից մեկում մահամերձ երեխայի էր հայտնվել: Բժիշկները սկզբում չհասկացան, թե ինչն է խնդիրը, և սկսեցին ուսումնասիրել նրան: Ռենտգենից հետո պարզվեց, որ երեխայի մեջ 10 ասեղ էին մտցրել՝ գլխի, քթի, պարանոցի ու իրանի հատվածներում: Վիրահատությունից հետո ասեղների մի մասը դուրս հանեցին:

Անցանկալի երեխաներից ազատվելու այս մեթոդն օգտագործվում է Միջին Ասիայում: Վերքերն արագ լավանում են, իսկ մահվան պատճառը գտնելը դժվարանում է: Մեր ժամանակներում ավելի հեշտ է պարզել պատճառը, սակայն ոմանք դեռ շարունակում են սպանել երեխաներին այս տարբերակով:

Հիմա քննիչները փորձում են պարզել, թե այս դեպքում ով և ինչու է փորձել վնասել երեխային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել