1865 թվականի հուլիսի 4-ին առաջին անգամ լույս տեսավ «Ալիսայի արկածները հրաշքների աշխարհում» գիրքը: 
Այն համարվում է աշխարհում ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Իսկ ահա հերոսուհու իրական անունը Ալիսա Լինդել է: Նրան հեքիաթներ պատմելով՝ Լյուիս Քերոլը գրեց հանրահայտ ստեղծագործությունը:

Իրական Ալիսան, Անգլիա, 1862 թվական․ լուսանկարն արված է Լյուիս Քերոլի կողմից

Սկզբում հեքիաթը կոչվում էր «Ալիսայի արկածները գետնի տակ», որի առաջին ձեռագիրը վաճառվեց Ալիսայի կողմից 15.400 ֆունտի դիմաց: 

Ալիսան ապրեց երկար ու երջանիկ: 28 տարեկան հասակում նա ամուսնացավ Ռեջինալդ Հարգրիվսի հետ և լույս աշխարհ բերեց 3 որդի: Ցավոք, նրա երկու որդիները զոհվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ալիսան մահացավ իր տանը 1934 թվականին, երբ 82 տարեկան էր արդեն:

Ալիսան և քույրերը, 1859 թվական․ լուսանկարն արված է Լյուիս Քերոլի կողմից

Ալիսա Լիդել Հարգրիվս Պլեզենսը պատկառելի տարիքում, 1932 թվական

Ալիսայի՝ ևս մի քանի հետաքրքիր լուսանկարներ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել