Ցուլ: Ցուլերը կարող են շատ սուր չարձագանքել կատարվածին, բայց դա չի նշանակում, թե նրանք անտարբեր են: Ծայրահեղ իրավիճակներում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կենտրոնանում են հանգստանալու վրա, ապա ծրագիր մշակում, որը կարող է օգնել հասնել լավագույն արդյունքի: Երբ Ցուլերը հանգիստ են և հասկանում են ինչպես առաջ շարժվել, գործում են ինքնավերահսկողության և չեզոքության տեսանկյունից:

Երկվորյակներ: Որպես կանոն, արձագանքում են ոչ թե զգացմունքների, այլ տրամաբանության ազդեցությամբ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանում են, որ սթրեսը վնասում է ոչ միայն առողջությանը, այլև հարաբերություններին: Երկվորյակները ձգտում են գտնել հիմնական խնդիրը, որը հանգեցնում է սթրեսային իրավիճակի: Հենց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նույնականացնում են սթրեսի գործոնը, դադարում են դրան ուշադրություն դարձնել:

Առյուծ: Հաճախ են ցանկացած իրավիճակի կենտրոնում գտնվում: Նրանք գիտեն՝ որքան արժեքավոր կարող է լինել հանգիստը: Ցանկացած խնդրի արձագանքելուց առաջ դադար վերցնելը հնարավորություն է տալիս կանխելու բացասականի հետագա տարածումը: Առյուծները ցանկանում են մարդկանց աչքերում Սուպերմեն երևալ, այդ պատճառով իրենց հանգիստ են պահում՝ սխալներ և հիմարություններ չանելու համար:

Կույս: Բացասական էմոցիաների շղթայի առաջացումը կանխելու նպատակով Կույսերը տուրք չեն տալիս զգացմունքներին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են իրավիճակի լուծման հնարավոր մարտավարություններ մշակել, կշռադատել այս կամ այն գործողության դրական և բացասական կողմերը: Դա նրանց հնարավորություն է տալիս հանգստանալու, հավաքելու մտքերը, ռացիոնալ գործելու:

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իմաստուն են, խելացի, գիտեն, որ սխալ ռեակցիան ավելի շատ վնասում է, քան օգնում: Այծեղջյուրները զգուշավոր են, չեն ցանկանում, որ իրենց դրդեն գործողությունների, որոնց համար հետագայում զղջալու են: Որպես կանոն, Այծեղջյուրներն իրավիճակը տրամաբանական տեսանկյունից են դիտարկում: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանում են, որ ոչ մի կերպ չեն կարող ազդել իրավիճակի վրա, հեռանում են:

Ձկներ: Թեև Ձկները բավական զգացմունքային են, բարդ իրավիճակներում փորձում են հավաքված լինել: Նրանք գիտակցում են իրենց զգացմունքները, ձգտում արտահայտել դրանք՝ հույս ունենալով հաշտվել ընդդիմախոսների հետ և չեզոքացնել բացասական իմպուլսները: Գրգռվելու և երեխայական քայլեր անելու փոխարեն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ստեղծագործական լուծումներ են որոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել