Երևի աշխարհում չկա մեկը, ով երբևէ չի գտնվել կոնֆլիկտային իրավիճակում: Ինչ-որ մեկը զայրույթին պատասխանում է զայրույթով, մյուսը լռում է և զսպում զայրույթը: Բայց բացարձակ անտարբեր զգացում և զայրույթի բացակայություն չի լինում ոչ ոքի մոտ: Պատկերացրեք, որ այն մարդը, ով զայրացնում է ձեզ, հենց այդ պահից մեկ օր առաջ կորցրել է հարազատին, դժբախտ պատահարի ենթարկվել կամ այլ անհաջողություն ունեցել: Մարդկանց մեծ մասն այս դեպքում ասում է, որ իրավիճակը կփոխվի: Եթե ամեն անգամ դիմացինից բացասական վերաբերմունք կամ զայրույթ զգալու ժամանակ հասկանաք, որ դուք այնքան էլ կապ չունեք դրա հետ և մտածեք, որ նրա օրն ուղղակի վատ է սկսվել, ձեզ համար շատ ավելի լավ կլինի և զերծ կմնաք բացասական զգացումներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել