Հնդկաստանում հարսն ու փեսան կարող են առաջին անգամ հանդիպել հարսանիքի ժամանակ, այդ պատճառով զարմանալի չէ, որ նրանց համար կարող են անակնկալներ լինել: Այս պատմության հերոսն իր կնոջ մոտ մորուք հայտնաբերեց: Նա հարսանիքից մեկ շաբաթ անց ամուսնալուծություն պահանջեց: Տղամարդը մինչ հարսանիքը չէր տեսել հարսնացուին, իսկ ահա հարսանիքի ժամանակ աղջկա դեմքը լավ դիմահարդարված էր: Աղջիկը վստահեցնում է, որ ինքը հորմոնալ խախտում ունի, ինչի պատճառով դեմքին մազեր են աճում, բայց դա կարելի է լուծել կոսմետոլոգիական միջոցով, սակայն ամուսինն իրեն խաբված է զգացել և որոշել է ամուսնալուծվել: Արդյունքում մորուքավոր կինը հայտարարել է, որ իր համար մեծ քանակով թանկարժեք զարդեր են տրվել, և ամուսնալուծությունը տեղի կունենա, եթե դրանք վերադարձվեն: Իսկ ահա դավատորը, լսելով այս ամենը, որոշել է, որ ամուսնալուծվելու համար ոչ մի սարսափելի պատճառ չկա իրականում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել