Քլեր Քլիֆորդ անունով կինը 7 ամսական աղջկա հետ պառկեց քնելու՝ չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ ոգելից ըմպելիք էր խմել: Իսկ երբ մայրն արթնացավ, փոքրիկն անշունչ պառկած էր իր կողքին: Երեխայի մահվան հստակ պատճառն այդպես էլ չհաջողվեց պարզել, սակայն կա տարբերակ, որ քնած մայրը հենվել է նրա վրա և խեղդել երեխային: Իսկ ահա մորն այդ դեպքը կարծես թե այնքան էլ չի հուզել: Նա շարունակում է խմել և քնել, ինչի մասին գրառում էր կատարել աղջկա մահվան տարելիցի օրը:

Իսկ ահա այս տարի մայիսին կինը որդի է ունեցել, որին նա կրկին քնեցնում է իր կողքին: Նա խոստովանել է, որ հիմա ավելի քիչ է խմում, սակայն իրեն զրկել մի գավաթ գինուց կամ ջինից դեռևս չի հաջողվում: Աղջկա մահից հետո նա գնել է սարք, որը հետևում է երեխայի շնչառությանը: Քլերը վստահեցնում է, որ խմելը ոչ մի կապ չի ունեցել երեխայի մահվան հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել