Բրազիլացի երիտասարդը՝ Ռոդրիգո Վիսենտինի անունով, կողոպտիչ էր, որին երկար ժամանակ հաջողվում էր անհայտ մնալ ու չենթարկվել քրեական պատասխանատվության: Իսկ ահա հիմա նա ձերբակալվեց ռուս ոստիկանների կողմից: Հանցագործին կործանեց ֆուտբոլի հանդեպ սերը, քանի որ նա, ըստ իր խոսքերի, չկարողացավ բաց թողնել Բրազիլիա-Կոստա Ռիկա հանդիպումը: Հանցագործը Սանկտ-Պետերբուրգ էր եկել Լոնդոնից՝ օգտագործելով Իսպանիայի կեղծ անձնագիր: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալեցին նրան հենց ֆուտբոլային հանդիպման ժամանակ, չնայած որ տղամարդը փորձել էր փախչել: Հիմա նրան լուրջ խնդիրներ են սպասում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել