Չելյաբինսկի բնակիչ չորս դեռահաս տղա իրենց համար հետաքրքիր ու անսովոր զբաղմունք են գտել: 13-15 տարեկան տղաները վերանորոգում են շրջաններից մեկի ճանապարհը: 15 մետրանոց ճանապարհն կիսաքանդ է ու փոսերով լի, իսկ անձրևից հետո այն ջրամբար է դառնում: Քանի որ տղաներն էլ են հաճախ այդտեղով անցնում, որոշեցին կարգի բերել այն: Շինարարական նյութերով նրանք ծածկում են փոսերը: Տղաները հույս ունեն, որ տեղի ղեկավարությունը կնկատի իրենց աշխատանքը և կօգնի լուծել նման խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել