Անգլիայում Սաութհեմպտոնյան համալսարանի մասնագետներn ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ յոգան ու մեդիտացիան ձևավորում են մարդու ինքնագնահատականի բարձրացում: Ըստ բուդդիզմի՝ վարժությունները մարդուն սովորեցնում են հրաժարվել ակնթարթային ցանկություններից, իսկ ահա պարբերաբար յոգան ու մեդիտացիան բարձրացնում են մարդու ինքնագնահատականը: Նրանք փորձի ընթացքում հարցնում էին յոգայով զբաղվող սկսնակներին իրենց ինքնագնահատականի մասին: 15 շաբաթվա ընթացքում հարցը կրկնվում էր: Ըստ մասնագետների՝ նրանց դրական զգացողություններն այդ ընթացքում շատ ավելի ակնհայտ էին դառնում: Իսկ ահա բուդդիստական գրող Լյուիս Ռիչմոնդը բացատրում է, որ մեդիտացիան կարող է չափից շատ ազդել մարդու վրա, քանի որ լռության մեջ նստած, կենտրոնացած շնչառության վրա մարդը կարող է ինքն իրեն կուլ գնալ: Նա վկայում է, որ նման պրակտիկան կարող է մարդու մոտ առաջացնել եսակենտրոնություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել