Համացանցի ծառայությունների և ԴՆԹ թեստի միջոցով ամերիկուհի Կոննի Հոյեն գտավ իր հինգ քույրերին ու վեց եղբայրներին: Նրանք ապրում էին տարբեր նահագներում և բացարձակ տեղյակ չէին միմյանց մասին: Կոննի հայրը՝ Էնթոն Ուիլյամ Բերոնը, լքել է նրա մորը 1962 թվականին, երբ ինքն անգամ մեկ տարեկան չկար: Տղամարդը սիրավեպ էր սկսել այն հիվանդանոցի բուժքրոջ հետ, ուր ծննդաբերում էր նրա կինը: Այն բանից հետո, երբ նոր սիրուհին ևս երեխա ունեցավ, տղամարդն անհետացավ: 

Տղամարդը նվազագույնը 8 ընտանիք ունի, որոնք բոլորը գտնվում էին տարբեր նահանգներում: Միայն Լուիզիանայում Բերոնը 5 կին ուներ, ինչի համար ստիպված եղավ դատարան ներկայանալ: 1979 թվականին Բերոնին սպանեց այն տղամարդը, ում կնոջը նա իրենով էր արել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել