Օմսկի դպրոցի 23-ամյա ուսուցչուհին զրկվեց աշխատանքից լողազգեստով լուսանկարի պատճառով: Լուսանկարը հայտնվել էր համացանցում: Ուսուցչուհին ազատ ժամանակ թմբլիկ մոդելների դասընթացների էր գնում, ուր իրեն առաջարկեցին լուսանկարվել կիսամերկ: Նա չհրապարակեց լուսանկարները, սակայն այդ քայլն արեց մոդելների դպրոցի ղեկավարը:

Ուսուցչուհու կերպարը համարեցին չափազանց բաց ու համարձակ, և դպրոցի ղեկավարությունը որոշեց ազատել նրան աշխատանքից: Սակայն պատմությունը երկար քննարկվեց, ոմանք սկսեցին պաշտպանել աղջկան, և հարցը հիմա ուշադրության է արժանացել կրթության նախարարությունում: Ի վերջո ուսուցչուհուն թույլատրել են վերադառնալ աշխատանքին, սակայն գալիք ուսումնական տարվա սկզբից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել