Մեր երկրում ավելի շատ դերասան կա, քան էլեկտրիկ, զոդող, մեխանիզատոր միասին վերցրած։ Էս երկրի զարգացման առաջնային պայմաններից մեկը միջին մասնագիտական կրթության զարգացումն է՝ պրոֆտեխնիկումների, ուսումնարանների, քոլեջների դերի բարձրացումը, արժեհամակարգային փոփոխությունը։ Անկեղծ եմ ասում՝ մեզ այդքան բուհեր պետք չեն, տնտեսության զարգացման համար առաջնային են դառնալու արհեստավորների կայացումը, ներգրավումը արտադրական գործընթացներում։ Հավատացեք, գործարանները չեն կարող այդքան մասնագետներ պատրաստել իրենց ուժերով։ Նույն խնդիրը կա գյուղատնտեսության ոլորտում․ չկան մասնագիտացված տրակտորիստներ, կոմբայնավարներ։ Ներկա պահին նրանց մեծ մասը կա՛մ ավագ սերունդ են, կա՛մ ինքնուս երիտասարդներ։ Մի քանի տարի հետո մենք բախվելու ենք այս խնդիրներին։ Օդի, ջրի պես պետք են մեր երկրին այս մասնագետները և այս մասնագիտությունների պրոպագանդան։ Պարտադիր պիտի պրոպագանդվի այս ոլորտը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել