Ես հիմա կարեկցում եմ էն աստղերին, ովքեր փորձեցին հնարավորինս փիառվել հեղափոխության վրա, ովքեր փորձեցին հնարավորինս երևալ միանշանակ հերթական նոր աշխատանքների ու օգուտների ակնկալիքով, բայց հիմա, նստած տունը, գլխներին են տալիս: 
Նրանք տենց էլ չսովորեցին, որ ամեն մեկն իրանց գործով պիտի զբաղվի ու քիթը խոթի այնտեղ, որտեղ իրենց խելքի բաննա: 
Նրանք տենց էլ չհասկացան, որ աստղ լինելուց շատ հեռու են, բայց քանի որ այլընտրանք չկա, ստիպված իրանց ենք աստղ ասում:
Ու իրանք տենց էլ չհասկացան ու դաս չսովորեցին մեր քաղաքական շատ գործիչներից, որ ամեն տեղ չի, որ պետք է շոպլիկություն անել: 
Ափսոս, ցավում եմ, որ իրանց կյանքում ոչինչ չփոխվեց, ու իրանք մեկա շարունակում են 1000 դրամի բենզին լցնել: 
EreXeqq, ափսոս էին ձեր անիմաստ արարքները, դե հիմա հելեք տներով ու նստեք, սպասեք հանրապետականների հարսանիքներին, որ գնաք ուրախ և ժպիտով երգեք` գովալով պատվիրատուներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել