Հաճախ եմ լսում շատերից «անհնար է այս երկրում որևէ բան փոխել» արտահայտությունը, ինչն ինձ մտահոգվելու տեղիք է տալիս, քանզի ես չեմ կարող հասկանալ, թե ինչպե՞ս էր դարեր, տարիներ առաջ հնարավոր փոխել ավելի քարացած և կեղտոտված համակարգեր աշխարհում, իսկ Հայաստանում՝ անհնար է, թե ինչպե՞ս հաջողվեց բազմաթիվ անհատների աշխարհով մեկ փոխել իրավիճակն ավելի դաժան, ավելի անմխիթար և ավելի կայուն պայմաններում, իսկ Հայաստանում` անհնար է... Հարգելիներս, անհնարին ոչինչ չկա աշխարհում, ուղղակի պետք է ոչ թե հույսը փերիների և կախարդների վրա դնել, ովքեր մեր փոխարեն կփոխեն մեր երկիրը, այլ հենց մենք պետք է փոխենք այն, մենք` մասնավորապես երիտասարդներս, պետք է սահմանենք և ամրագրենք այն պայմանները, որոնք հարմար են մեզ, մենք պետք է վերացնենք թերությունները և զարգացնենք մեր երկիրը... Վերջիվերջո, եթե մենք մշտապես համակերպվենք այն իրավիճակի հետ, որը մեզ հարմար չէ, ապա կվերածվենք ստրուկների, բայց սա չի նշանակում, որ պետք է անհանդուրժողականություն ցուցաբերենք, ՈՉ, հանդուրժողականության, համագործակցության և առողջ գաղափարային ու սկզբունքային պայքարի միջոցով պետք է փոխենք մեր երկիրը և կփոխենք, իսկ ով չի հավատում, որ ունի այդքան ներուժ, ուրեմն պետք է համակերպվի այն մտքի հետ, որ միշտ իր փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնելու և իր ճակատագիրը կերտելու.... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել