Եթե մի 20 տարի ապրում ես կնոջդ հետ, առնվազն հասկանում ես նրան... Մոտ երկու տասնամյակ ապրում ենք հանրապետականների հետ, կարծես թե եկել է ապահարզանի պահը, բայց նրանց տրամաբանությունն ինձ համար առաջվա պես մնում է անորսալի՝ հայտնի վրիժառուների նման... 
Էդուարդ Շարմազանովն այսօր ասում է՝ «Այս կառավարությունը, որը ծրագիր է ներկայացրել, չի կարելի ժամանակավոր անվանել»... Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ եթե կառավարությունն իր իսկ ծրագրում հստակ նշում է, որ մեկ տարվա ընթացքում մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բա ինչ է այդ կառավարությունը, եթե ոչ ժամանակավոր... Էլ սրանից էլ ժամանակավոր... Ափսոս, այդպես էլ չհասկացված մնացին հանրապետականները, առավել եւս նրանց տրամաբանությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել