Յունի Եսիդան նկարիչ-բեմադրող է: Նա Տոկիոյից է, որտեղ հայտնի է երաժիշտների ու բրենդների համար արվող իր նախագծերով: Նախագծերի յուրահատկությունը պատրանքի տարրն է, որը գրավում է մարդկանց ուշադրությունը:

Այս աշխատանքներում աղջիկն ուղղակի կտրտել է մրգերի մասերն ու դասավորել դրանք այնպես, որ նայողին թվում է, թե իր դիմաց պիկսելային արտացոլանք է: Նա ցանկանում է, որ մարդիկ նայելիս մտածեն, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, ինչը նրանց կստիպի ավելի երկար նայել նկարին ու մտածել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել