Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախի պաշտպանության բանակ զինծառայության ուղարկելու մասին հայտարարությունը ոչ պակաս արձագանք է գտել նաև Ադրբեջանում։ Բանակում պաշտոնյայի որդիների ծառայության հարցը Ադրբեջանում ամենանուրբ ու խոցելի թեմաներից է։ 
Երեկ համալսարանի բակալավրիատը ավարտեց նաև Իլհամ Ալիևի որդին՝ կրտսեր Հեյդարը։ Մինչ 2016թ. հուլիս ԱՀ-ում պարտադիր զինծառայությունից տարկետում տրվում էր միայն բակալավրիատում սովորելու տարիներին, որից հետո բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած զորակոչիկը զինծառայություն էր անցնում 1 տարի ժամկետով (Բուհ չավարտածների համար զինծառայությունը 1 տարի 6 ամիս է)։ 2016թ. օրենքի փոփոխությամբ այժմ տարկետման իրավունք է տրվում նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու տարիներին։
Ինչևէ, այժմ մեր արևելից հարևանները ակնկալում են, որ Հեյդար Ալիևը ծառայության կմեկնի շփման գիծ ու կիրականացնի հոր «խոստումները»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել