Իրանում նշում են, որ այս ամենն, ըստ երևույթին, կապ ունի ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային համաձայնությունը լքելու և պատժամիջոցների հերթական սպառնալիքների հետ։

Եթե այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվի, ապա դրա ազդեցությունը կզգանք նաև Հայաստանում, քանի որ իրանցի զբոսաշրջիկների և գործարարների մի հատվածը ՀՀ տարածքն օգտագործում է Վրաստան գնալու ճանապարհին որպես տարանցիկ ուղի, և բնական է, որ այդ հոսքն էապես կրճատվելու է։

Սակայն հետևողականություն, ճկունություն և համապատասխան կամք դրսևորելու դեպքում սա մեզ նաև լրացուցիչ հնարավորություն կարող է դառնալ, քանի որ այն բոլոր ֆինանսական հոսքերը, որոնք ժամանակին գնում էին Վրաստան, այժմ կարելի է ուղղել Հայաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել