Բոլոր նրանց համար, ովքեր պրոբլեմի հանդեպ սեփական անճարությունը արդարացնելու նպատակով սկսել են փնովել, ձեռք առնել Հայ ազգին՝ վկայակոչելով նրա զեռքբերովի արատները...

Իսկապես Հայ ազգը ստեղծել է մի պետություն, որտեղ վարքն ու բարքը անտանելի են, ինչի համար կարելի է անվերջ փնովել նրան՝ հրամցնելով ամենավերջին բառերը, սակայն ես այլ կերպ կնայեմ դրան:

Հազար և ավելի տարիներ ենթարկվելով բոլորիս քաջ հայտնի ամենավայրագ արհավիրքներին՝ դուք ոչ միայն հաջողել եք ողջ մնալ, այլև այդ ամենից հետո ի զորու եք եղել հաղթանակ տանել Արցախյան պատերազմում.

Հ.Գ. Որևէ մի այլ ազգ, եթե գոնե հարյուր տարի գտնվեր այն նույն պայմաններում, ինչ Հայ ազգն է գտնվել հազար և ավելի տարիներ, վստահ եմ, որ նրա հետքն անգամ չէր մնա:

Ես խոնարհվում եմ ձեր առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել