Ի պատասխան Ձեր բազմաթիվ հարցումների՝ հայտնում եմ, որ առաջիկա 5 օրերին՝ մայիսի 11-15-ը ընկած ժամանակահատվածում, Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Պայմանավորված այս հանգամանքով՝ բոլոր մարզերում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում մեծ է նաև կարկտի հավանականությունը, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին կլինի կլիմայական նորմայի սահմաններում և այսօրվա համեմատ էապես չի փոխվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել