Բոլոր ծնողներն էլ ստիպված են լինում երեխաներին բացատրել, թե որտեղից են առաջանում երեխանեը։ Եվ այդ իրավիճակում գրեթե բոլոր ծնողներն օգտագործում են կաղամբի կամ արագիլի հեքիաթը։ Սակայն ամերիկաբնակ գրող Ֆիոնա Կատաուսկասը մտածում է, որ պետք չէ երեխաներին խաբել և առաջարկում է այդ մասին նրանց պատմել նկարազարդ գրքի օգնությամբ, որը հեղինակել է հենց ինքը։

Գիրքը կոչվում է «Զարմանալիորեն ճշմարիտ պատմություն այն մասին, թե որտեղից են առաջանում երեխաները»։

Գրքի մեջ մանրակրկիտ կերպով նկարագրվում է ողջ գործընթացը...

Ձեզ ենք ներկայացնում մի քանի ընտրված նախադասություններ

«Նրանք սկսում են համբուրվել և շոյել միմյանց՝ ընթացքում ազատվելով հագուստից»։

«...Շուտով տղամարդու անդամը պնդանում է»։

«Տղամարդու անդամը մտնում է կնոջ մեջ և նրանք միավորվում են՝ դառնալով ամբողջություն»։

«Տղամարդու անդամը շարժվում է կնոջ մեջ, ինչի արդյունքում նրանք երկուսն էլ հաճույք են ստանում»։

Ինչպես հասկացաք, այսպես կոչված գրողն իր գրքում բոլոր մանրամասներով ներկայացնում է ողջ գործընթացը և չի խուսափում անգամ որոշակի բառերից օգտվելուց։ Ֆիոնայի համոզմամբ՝ երեխաները պետք է իմանան ամբողջ ճշմարտությունը, ինչքան էլ որ այն շոկային լինի։

Գրքի նկարագրության մեջ ընդգծվում է, որ այն նախատեսված է մինչև 5 տարեկան երեխաների համար։ Այս իրավիճակում զարմանալին այն է, թե ինչպիսի ծնողներ են գնում այս գիրքը և ցույց տալիս այն իրենց երեխաներին։ Նման գրքերը պետք է անհապաղ արգելվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել