Ի՞նչ անել, եթե նախորդ աղցանի մի մասը չի սպառվել։ Հմուտ ու տնտես խոհարարը միշտ էլ կարող է հնացած աղցանի բաղադրիչներից ստանալ նոր աղցան։

Նախ՝ հնացած աղցանը անհրաժեշտ է երկու-երեք շաբաթ պահել սառնարանում։

Նախապատրաստման համար անհրաժեշտ է աղցանի միջից պատառաքաղով տարանջատել օգտագործված բաղադրիչները։ Առանձնացնել բուլկու փշուրները, դրանք տաքացնել վառարանում։

Հին բաղադրիչներից հատկապես լավ է պահպանվում ու նոր թարմությամբ աղցանին արտակարգ համ է հաղորդում երիցուկի սերմը, իսկ դումանը պահպանում է առողջարար որոշ հատկություններ։Աշտահատիկը (քյաչալ գինդ - ժող.) մասամբ կորցնում է մտքին պայծառություն հաղորդելու իր երբեմնի հատկությունը ու որոշակի դառնություն է ձեռք բերում, իսկ այ բեգլածառի սև հատիկներից համտեսողի լեզուն թմրում է։

Հին աղցանը երկար պահելուց դրա մակերևույթին առաջանում է մի տեսակ բորբոս՝ ատկատոտին։ Այդ պատճառով առաձնացրած բաղադրիչները, բացի բուլկու փշրանքներից, անհրաժեշտ է լվանալ հոսող ջրով։ Ջուրը մասամբ լվանում է ատկատոտինը, մնացած մասը անհրաժեշտ է խնամքով հեռացնել պատառաքաղի պոչով։ Հաճախ, սակայն, դա չի արվում, ու համտեսողի մոտ ի հայտ են գալիս թունավորումներ ու լուծ։

Լվացված բաղադրիչները խառնել, վրան լցնել կիտրոնի թարմ քամված օշարակ։ Կիտրոնում պարունակվող կիտրոնաթթուն օգնում է հեռացնել նեխածահոտը, որն անխուսափելիորեն առաջանում է հին բաղադրիչների նեխելու արդյունքում։

Ավելացնել, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։ Ավելացնել երկու ճաշի գդալ «Շող» յուղի եւ ձեթի գործարանի արտադրած ձեթ (հաղորդման հովանավորն է «Շող» յուղի և ձեթի գործարանը. Շող՝ մեր ապագա ծիլերի հող)։

«Սեպը սեպով են հանում»՝ ասում է հին ժողովրդական ասացվածը։ Հնացած աղցանի թարմացման համար լավ բաղադրիչ է ծառայում հին, բարի ավանասեախոտը։ Վերցնել մի բաժին ավանեսախոտ, կտրատել ու ցանել աղցանի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել