Ադրբեջանական լրատվական մի քանի կայքերում Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի մասին նման հրապարակումներ են հայտնվել։

Հետաքրքիրն այն է, որ, Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում հայտարարելուց բացի, ադրբեջանցի, այսպես կոչված, փորձագետները որպես օրինակ են բերում Հայոց ցեղասպանությունը կազմակերպող ու իրականացնող երիտթուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին պատժելու նպատակով կազմակերպված «Նեմեսիս» գործողությունը և 1960 թվականին իսրայելական «Մոսսադ» հետախուզության կողմից Արգենտինայում իրականացված նացիստների պարագլուխներից մեկի Ադոլֆ Կառլ Այքմանի առևանգումն ու մահապատիժը։
Ադրբեջանցիներից հետ չի մնացել նաև ռուս քաղաքագետ, Ռուսաստանի ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը։
Ըստ նրա` ադրբեջանցիք պետք է հատուկ գործողության միջոցով առևանգեն Սերժ Սարգսյանին երրորդ երկրի տարածքից և տեղափոխեն Ադրբեջան`օգտվելով այն առիթից, որ նա զրկվել է անձեռնմխելի կարգավիճակից ու անվտանգության ծառայությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել