Սիրելի տղաներ և աղջիկներ: Քանի որ արդեն հինգ րոպե պակաս իշխանություն եք, շատ ցանկալի է ոչ միայն ինձ, այլև, կարծում եմ, շատ-շատերի համար գոնե վաղվա հանրահավաքում լսել ավելի կոնկրետ և բովանդակային ելույթներ: Անկեղծ ասած՝ էդ տոնա-կենացային ոճն արդեն ձանձրացնում է: Մի՛ ասեք, որ դեռ ժամանակը չէ:

Ժամանա՛կն է, այն էլ՝ վաղուց: Ի վերջո, հասկացանք ժողովորդական թեկնածու, բայց առավել ևս՝ ժողովորդի գոնե մի հատվածին հետաքրքիր են ձեր մոտեցումները տարբեր կոնկրետ խնդիրներին: Ոչ թե ընդհանուր՝ ամեն բան լավ է լինելու, իմ երազած Հայաստանում այսպես է լինելու, մենք այլևս չենք թույլատևելու, մենք զարգացնելու ենք, մենք սիրում ենք և այլն, այլ հնարավորինս ավելի կոնկրետ: Ընդ որում՝ սա վերաբերում է բոլորի ելույթներին՝ դուք Նիկոլի ստվերը չեք, այլ, հնարավոր է, մոտ ապագայում՝ պատասխանատու պաշտոնյաներ: Մեծ մասդ քաղաքական կուսակցության անդամներ եք, խելոք մարդիկ եք, պետք է ինչ-որ ասելիք ունենաք: Ծրագիր-բան դեմ տալ չկա: Հուսով եմ՝ ֆեյսբուքահայությունը կաջակցի իմ այս կոչին և մինչև վաղը կձևակերպի այն կոնկրետ հարցերը, որոնց պատասխանները կուզենա լսել մինչև նոր վարչապետի ընտրվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել