Եթե սա իսկապես դրսի ուժերը չեն կազմակերպել, եթե սա իսկապես զուտ իշխանական պայքար չէ, ապա առաջին քայլերից մեկը, որ պարտավոր էին անել շարժման ղեկավարները, բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջն էր․․․ Ընդ որում, եթե նրանք դա չանեն հիմա, հետո հաստատ չեն անի․․․ Երեսուն տարի առաջ մարդիկ եկան իշխանության՝ խաբելով, իբր Սովետը Նաիրիտը և ատոմակայանը կառուցել է, որ սպիտակ գենոցիդի ենթարկի Հայ ժողովրդին․․․ Իշխանության գալուց հետո, նրանք փորձեցին վերաբացել Նաիրիտը, ատոմակայանը․․․ Երբ խորհրդարանում նրանց հարց ուղղվեց, թե ինչու եք բացում այդ հիմնարկները, երբ պնդում էիք, որ դրանք կառուցվել են Հայ ժողովրդին վերացնելու համար, այն ժամանակվա կառավարության ղեկավարի կողմից հնչեց <<Էն ժամանակ պետք էր, ասել ենք, հիմա պետք է բացել, բացում ենք>>․․․ Հենց այս հոգեբանությունն է առաջնորդում այս շարժման ղեկավարներին․․․ Հիմա նրանց ձեռնտու չէ այն մարդկանց ազատությունը, որոնք աչքի են ընկնում քաղաքական հեռատեսությամբ․․․ Դա լրջորեն կվնասի նրանց հեղինակությունը, որը նրանց պետք է ընդամենը իշխանության գալու համար․․․ Իսկ թե այս ամենը ինչ կործանարար հետևանքներ կարող է ունենալ, նրանց դա բնավ չի հետաքրքրում․․․ Քաղաքական լուրջ գործիչը, ով մտահոգված է իր երկրի համար, կշտապեր ժամ առաջ բանակցել, ընդհանուր հայտարարի գալ, և ժամ առաջ անցնել գործի, ոչ թե օրեր շարունակ երկիրը պահել լարվածության մեջ, չկասկածելով, որ իրադարձություները հանկարծ կարող են դուրս գալ վերահսկողությունից․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել