Հեղափոխությունը՝ հեղափոխություն, բայց հարևաններին ու հարևան երկրներում տեղի ունեցած կարևոր իրադարձություններն աչքաթող անել չի կարելի։ Դե, ես անցնեմ գործիս:

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, պատասխանելով ամերիկյան «The New Yorker» շաբաթաթերթի լրագրողի՝ միջուկային համաձայնության վերաբերյալ հնչեցրած հարցերին, ընդգծել է, որ ԱՄՆ-ի՝ համաձայնագիրը լքելու դեպքում Իրանն ունի մի քանի տարբերակ։

Նախ՝ Իրանը կարող է շարունակել ուրանի հարստացման սեփական ծրագիրն այնտեղից, որտեղ կանգ է առել և արագորեն հաջողության հասնել կամ օգտագործել միջուկային համաձայնագրով ընձեռած հնարավորությունները, որոնք թույլ են տալիս բողոքով դիմել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։

Սակայն Մ․ Ջ․ Զարիֆը նշել է, որ Իրանը դեռևս ոչ մի որոշում չի կայացրել և շարունակում է սերտորեն համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ ու կատարել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, իսկ հետագա որոշումները կախված կլինեն ԱՄՆ-ի քայլերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել