Մի քանի տարի առաջ` «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ իջել էի Բաղրամյան՝ ծանոթներիս համոզելու, որ կատարեն ոստիկանության պահանջն ու իջնեն Օպերա: Բառիս բուն իմաստով, հերթով համոզում էի, ու այդ պահին աչքովս ընկավ ընդդիմության առաջնորդներից մեկը: Մոտեցա, հարցրի, թե ինչի ա անգոր կանգնած, ոստիկանությունը շուտով գործողություն ա սկսելու, վտանգավորա...
Պատասխանը կյանքումս չեմ մոռանա. ընդդիմադիրն ասեց. «ԱՎԵԼԻ ԼԱՎ, մեզ դա էլ պետքա...»։ Արդյունքում ոստիկանները փոխզիջում գտան:
«Թավշյա հեղափոխություն», հարց չկա, փորձելը ձեր իրավունքնա, բայց հիշեք, որ թավիշը կարմիր էլ ա լինում... Հանկարծ դրան չհասցնենք:

Հա, ես շատ եմ ուզում, որ իմ երկրի քաղաքացիները պահանջատեր լինեն, գյուղապետի, քաղաքապետի, պատգամավորի հոգին ուտեն, պահանջեն, որ լավ աշխատի...
Թույն ա։
Բայց չեմ ուզում, որ դա անեն միայն ցույցերով... Ախր գիտեմ, որ էս ուսանողները ցույցերի ավարտից հետո հա՛մ ծանոթով քննություն են ստանալու, հա՛մ գաիշնիկին փող են տալու և այլն։
Ես ուզում եմ, որ մտածողություն փոխվի: Եթե այսօրվա պայքարը դրան հասնի, հալալա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել