Հայաստանում ընթացող լարված ներքաղաքական իրավիճակի և տարածաշրջանում աճող հակասությունների ֆոնին Ադրբեջանում ձեռնարկում են հերթական «ուշագրավ օրենքի» փոփոխության գործընթացը։ Ադրբեջանական խորհրդարանը փոփոխություն է մտցնում ռազմական դրության ժամանակ գրաքննության ու ինֆորմացիայի տարածման սահմանափակումների մեջ, ըստ որի՝ ռազմական դրություն հայտարարված տարածքներում կարող է սահմանափակվել ԶԼՄ-ների գործունեությունը։ Նման փոփոխությունները կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից. ադրբեջանական իշխանությունն աստիճանաբար ինչ-որ գործողության է պատրաստվում, բանակի մասին ցանկացած տեղեկության տարածում, որը չի բխում ՊՆ ղեկավարության շահերից բացառվում է, սահմանափակվում է Ադրբեջանի իշխանության և հանրության ամենացավալի կետերից մեկի՝ բանակի իրական խնդիրները լուսաբանելու իրավունքը։ Օրենսդրական նման փոփոխությունը նաև դաս է, որը հակառակորդը քաղել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել