Բաղրամյան պողոտայում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողություններն այլևս անարդյունավետ են, ուստի, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:

Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»,–ասվում է ՀՀ ոստիկանության հայտարարությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել