Asekose.am-ը գրում է.

Երեկ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում  կայացավ բարեգործական համերգ, որին մասնակցում էին հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Նրանց թվում էին երգչուհիներ Սոֆի Մխեյաննու Քրիստինե Պեպելյանը, ովքեր համերգի ընթացքում լուսանկարվել են, ինչն էլ համացանցային քննարկումների առիթ է դարձել, քանի որ բոլորին է հայտնի, որ աստղային այս ընկերուհիները տարիներ առաջ կոնֆլիկտ են ունեցել, ինչն էլ պատճառ է դարձել, որ երգչուհիները դադարեցրել են իրենց հետագա շփումը:

Տվյալ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց  Քրիստինե Պեպելյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Շատ կարևոր ու ճակատագրական մեկնաբանություն է (ծիծաղում է): Մենք միասին համերգի ժամանակ աշխատել ենք և ունենք համատեղ լուսանկար: Չեմ կարծում, որ սա շատ կարևոր ու լուրջ քննարկման թեմա է»:

Նշենք, որ կայքը փորձեց կապ հաստատել նաև Սոֆի Մխեյանի հետ, սակայն չհաջողվեց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել