Երևի նկատած կլինեք, որ վերջին տարիներին ահավոր շատացել ա ֆիլիպինցի տուրիստների քանակը Հայաստանում։ Նույնիսկ հատուկ հոսթելներ են բացվել իրենց համար։ Տարբեր վարկածներ էի լսել այս ֆենոմենի կապակցությամբ։ Այսօր լսեցի ամենահավատալին։ Պարզվում է՝ Դուբայում աշխատող բազմահազար ֆիլիպինցիները, համաձայն Դուբայի օրենսդրության, պարտավոր են երեք ամիսը մեկ լքել երկիրը 3 օրով։ Քանի որ հայրենիք գնալը բավականին թանկ է, ապա իրենք ընտրել են ամենամոտիկ և մատչելի տարբերակներից մեկը՝ Հայաստանը։ Մի խոսքով՝ կեցցե՛ Դուբայի ներգաղթյալ աշխատուժը։ Զարգացի՛ր ու շենացիր, սիրելի Դուբայ, մեզ էլ ինչ տաս, տաս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել