Ես կմեռնեմ, չկա սենց բան։ Հիշո՞ւմ եք՝ էն մեր օլիմպիական դահուկորդին, որի լիժաների հարցը հայոց հարց դարձավ, ազգովի փող քցվին ու լավագույն լիժեքն առան, ճամփին, մեր հերոս տղեն էլ 42-րդ տեղը բռնեց․․․ Ինչե՜ր եմ իմացել, ինչե՜ր եմ իմացել։

Ուրեմն՝ ի՞նչ ա պարզվում․ էս մեր ապին Ծաղկաձորի նախկին քաղաքապետ որդին է ու բնավ դահուկի խնդիր չի ունեցել ֆինանսական մասով։ Ավելին ասեմ՝ ունեցել է իր մարզումների դահուկները։ Ավելին ասեմ՝ նրան առաջարկվել է աշխարհի չեմպիոնի լիժեք, բայց, պատկերացնո՞ւմ եք, իրեն պալոժ չի եղել, ու ինքը անպայման պետք է նոր լիժեքով մասնակցեր։ Զուտ հետաքրքիր մի փաստ այս օլիմպիադայից․ երբ ֆավորիտ նորվեգացիներից մեկին, ով ոսկին չէր վերցրել, հարցնում են, թե ինչու այդպես ստացվեց, նորվեգացին ասում է, որ հիմնական պատճառը նոր դահուկներն էին, որոնց դեռ լիարժեք չէր հարմարվել, ինչն ազդեց արդյունքի վրա․․․

Բայց անգամ դահուկների պատմությունը չէ ամենազավեշտալին։ Իսկ դուք գիտե՞ք, որ մեր ապին չի ծառայել ու ոչ թե իր սպորտային ձեռքբերումների համար, այլ․․․ առողջական խնդիրների։ Համաձայնվեք, շատ զավեշտալի է, երբ սրտի առիթմիան (ասում են՝ հենց այս ախտորոշմամբ է կամիսավատ եղել ու ասում են՝ ոչ առանց հոր ջանքերի) բանակ ծառայելուն խանգարում է, իսկ այ Հարավային Կորեայում կայֆավատ լինելուն ու պրոֆեսիոնալ սպորտի ծանրաբեռնվածությունների ենթարկվելուն բացարձակ չի խանգարում։ Բայց շատ չբողոքենք, մարդը 42-րդ տեղ է բռնել։ Ի վերջո, նա ՀՀ պատմության մեջ ձմեռային օլիմպիադաներում ամենաբարձր տեղ զբաղեցրած սաչոկն է։ՃՃՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել