Asekose.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա լուսանկարը հայտնվել է Vogue India ամսագրի մարտ ամսվա համարի շապիկին: Այս փաստը զայրացրել է շատ հնդիկների, ովքեր նշում էին, որ նրա փոխարեն պետք է լիներ ծագումով Հարավային Ասիայից մեկը: «Չէ որ Քիմը հայկական արմատներ ունի»,- մեջբերել  է հնդիկների խոսքը հայտնի ամսագիրը:

Հատկանշականն այն է, որ Քիմն առաջին անգամը չէ, որ արժանանում է հնդիկների վատ վերաբերմունքին:  Իր «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի ժամանակ հայտարարել է, որ հնդկական խոհանոցը պարզապես զզվելի է, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել հնդիկների շրջանում: Քիմը, փորձելով շտկել ստեղծված իրավիճակը, նշել էր, որ որևէ ցանկություն չի ունեցել վիրավորելու հնդիկներին և նրանց մշակույթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել