Newmag.am-ը գրում է.

Կարևորն ուշադրությունն է: Ժամանակն է՝ սիրելիին իրոք զիլ նվեր մատուցել:

1. 3D-փազլ կամ Ugears «շոգեքարշ»

Զիլ ու, ամենևին էլ , ոչ մանկական նվեր, որը կուրախացնի նույնիսկ հասուն տղամարդուն: 443 դետալով 3D փազլ հավաքելու վրա 3-4 երեկո անցկացնելն ամենևին էլ ամոթ չէ: Երբ այն պատրաստ լինի երիտասարդն իր աշխատանքի արդյունքից հիացած կմնա:

Ո՞ւմ նվիրել․ փազլի, բարդ գլուխկոտրուկների սիրահարներին:

3D-пазл от Ugears «Локомотив с тендером»2. Մինի-կինոթատրոն CINEMOOD Storyteller

Կազմակերպեք մինի-կինոդիտում երկուսի համար: CINEMOOD — կոմպակտ, անաղմուկ պրոեկտոր է, որի շնորհիվ կարելի է ֆիլմեր ու սերիալներ դիտել մեծ էկրանին: Այն աշխատում է 5 ժամ առանց վերալիցքավորման: Ունի 16 գբ. հիշողություն: կարելի է ներբեռնել վիդեո, ֆոտո ու աուդիո ֆայլեր:  Եթե ընտանիքում երեխաներ կան, ապա CINEMOOD-ը կարող է օգտակար լինել երկար ճամփորդությունների ժամանակ: Այն ունի արդեն ներբեռնած ավելի քան 200 ժամ լիցենզավորված կոնտենտ` դիաֆիլմեր, «Սոյուզմուլտֆիլմի» հավաքածու, օրորոցային երգերի հավաքածու:

Ո՞ւմ նվիրել․ կինոմաններին, սերիալների սիրահարներին ու երիտասարդ ծնողներին․

3. Շարժական ջերմացույց Seek Thermal

Շարժական ջերմացույցն անսովոր նվեր է, որը ավելի հարմար է տղամարդկանց համար: Այդուհանդերձ այն օգտակար նվեր է, որը կարելի է օգտագործել առօրյայում:

Ո՞ւմ նվիրել․ տղամարդկանց, մասնավորապես շինարարներին, որսորդներին:

4. Բուրավետ զարթուցիչ SensorWake

Հիշեք սուրճի թարմացնող ու համեղ նախաճաշի բույրը, որը պատրաստում են ընտանիքի անդամները, երբ դուք քնած եք: Այս բույրի ներքո արթնանալն ավելի հեշտ է ու հաճելի: SensorWake-ն աշխատում է հենց այդ սկզբունքով: Այն սուրճ չի եփի, ոչ էլ նախաճաշ կպատրաստի, փոխարենը` կապահովի էսպրեսոյի ու թարմ հացի բույրը:

Ո՞ւմ նվիրել․ նրան, ով ամեն առավոտ օգտագործում է սովորական զարթուցիչ:

Ароматический будильник SensorWake

5. Խելացի կշեռք Wi-Fi Picooc S3

Խելացի կշեռքը լավ նվեր է ձեր սիրելիին: Այն  ավելի շատ է մոտիվացնում, քան հայելու մեջ սեփական արտացոլանքը:  Picooc-ն աշխատում է բիոպեդանսային վերլուծության հիման վրա: Բոլոր տվյալները, թվերը փոխանցվում են Wi-Fi-ի կամ Bluetooth-ի միջոցով:

Ո՞ւմ նվիրել․ ով ցանկանում է նիհարել

Умные весы с Wi-Fi Picooc S3

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել