Newmag.am-ը գրում է.

Բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումներով չենք ցանկանում համոզել հասարակությանը, որ կրթական համակարգում առկա բոլոր խնդիրները այս օրենքով լուծվելու են, խորհրդարանում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

«Օրենքը պիտի նախ չխոչընդոտի որևէ առողջ նախաձեռնության զարգացմանը», - նշեց նախարարը՝ հավելելով, որ առաջարկվող նախագիծը դոգմատիկ փաստաթուղթ չէ և կարող է փոփոխությունների ենթարկվել:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում բնակչության մոտ 51 տոկոսը ներգրավված է բարձրագույն կրթական համակարգում. «Եվրոպական չափանիշով ներքևի սանդղակում ենք, բայց մեր երկրի համար նորմալ կարգավիճակում ենք»:

Մկրտչյանն ընդգծեց, որ ՀՀ բարձրագույն կրթական ոլորտը ամբողջ տարվա ընթացում այնքան ֆինանսավորում է ստանում, որքան՝ ԱՄՆ առաջավոր համալսարաններից մեկի ֆակուլտետը՝ այդ պայմաններում կատարելով իր առջև դրված խնդիրները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել