Ինչեր ասես, հորինվում են աշխարհում՝ հարուստ մարդկանց փողերին տիրանալու համար: Ի՞նչ եք կարծում՝ այս իրը, որ պատրաստված է ածխաջրային մանրաթելերից, ինչի՞ համար կարող է լինել:

Ձևացնենք, թե որևէ հարուստ անձ մեկնել է գործուղման և որոշել իր հետ վերցնել ժամացույցների իր հավաքածուն:

Հենց դրանց դասավորման համար է ստեղծվել այս խողովակը: Ներսում այն առանձնացված է բնական կաշվով, բացվում և փակվում է հատուկ մեխանիկ կողպեքով: Իհարկե, բավականին հետաքրքիր իր է, եթե այնտեղ գտնվող ժամացույցը նվազագույն 15.000 դոլար արժենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել