Սոցցանցերի օգտատերերը Քիմ Քարդաշյանին դաժան քննադատության են ենթարկել՝ իր հրապարակած «անշնորհք» նկարի համար։ 37-ամյա գեղեցկուհին առաջին անգամ չէ, որ սադրիչ նկարներ է հրապարակում համացանցում։ Սակայն այս անգամ, շատերի կարծիքով, նա չափն անցել է։ Լուսանկարը, որտեղ նա հայելու առաջ է՝ կրծկալն իջեցրած, արել է Քիմի ավագ դուստրը՝ չորսամյա Նորթ Վեսթը։ Աղջկա արտացոլումը երևում է հայելու մեջ։ Բացի այդ, Քիմն ինքն է գրել, թե ով է նկարի հեղինակը։

«Զզվելի է», «Սա արդեն չափազանց է», «Ինչ ես սովորեցնում երեխային և ինչ օրինակ ես ցույց տալիս»,– գրում են մեկնաբանություններում։

Ոմանք սակայն իրավիճակը շատ անմեղ են համարել և պաշտպանել են Քիմին, համարելով, որ դրանք մոր և դստեր միջև նորմալ հարաբերություններ են։

Credit: Kim Kardashian/Instagram

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել