Շուկայում և կրկեսներում մեծ հանրաճանաչություն էին վայելում տարբեր յուրահատկություններով մարդիկ: 20-րդ դարի սկզբին նման հայտնիներից մեկը դարձավ Անգլուխ կինը: Նրա պատմությունն այսպիսին էր․ նա փախչում էր Գերմանիայից Անգլիա 1937 թվականին: Այնտեղ նա սարսափելի վթարի ենթարկվեց, որտեղ նրա գլուխը կտրեցին:

Այդ գնացքում, որտեղ տեղի ունեցավ վթարը, կար նաև ինչ-որ բժիշկ Լանդաու, որը վաղուց զբաղվում էր կյանքի ապահովման համակարգով: Նա կարողացավ պահպանել կնոջ կյանքը:

Հետո Անգլուխ կինը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ նրան կարող էին այցելել ու տեսնել 10 ցենտով: Այցելուները տեսնում էին անգլուխ մարմին, խողովակներով, որոնք վզից միանում էին կյանքի պահպանման սարքավորումների:

Կինը կարողանում էր շարժվել և հրահանգներ կատարել գրեթե այնպես, ինչպես նորմալ մարդը: Համենայն դեպս, դիտվում էր դա լրիվ իրական, այցելուները հավատում էին, բայց…

Այդ ամենի գաղտնիքը հայելիների մեջ էր, որոնք ստեղծում էին V տառը: Դերասանուհին գլուխը պահում էր դրանց հետևում և դառնում անգլուխ, բայց կյանքի նշանների առկայությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել